ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Բարձր և ցածր եկամտային հարկերով երկրները. որտեղ է Հայաստանը

Բարձր և ցածր եկամտային հարկերով երկրները. որտեղ է Հայաստանը
25.11.2018 | 14:27

Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոխել եկամտային հարկի գործող համակարգը և համահարթ 23% ներդնել, որը հաջորդող տարիներին պետք է նվազի: Հայաստանում չեն դադարում բանավեճերը` եկամտային հարկը պե՞տք է համահարթ լինի, թե պրոգրեսիվ՝ կախված եկամտից: Աշխարհ շատ երկրներում եկամտային հարկը բոլորի համար հավասար է անկախ եկամտից: Բազմաթիվ երկրներում էլ կախված է եկամտի չափից: Ամենաբարձր հարկը Շվեդիայում է:


Ներկայացնում ենք 10 երկրները, որտեղ եկամտային հարկը ամենաբարձրն է և 10 երկրները, որտեղ ամենացածրն է, ինչպես նաև հետխորհրդային 10 երկրներ:
Աշխարհի 10 երկրներում, որոնք հիմնականում նավթով հարուստ են (ԱՄԷ, Քուվեյթ, Կատար և այլն) եկամտահարկը 0%: Ներկայացնում ենք 0%-ից բարձր ամենացածր եկամտահարկ ունեցող 10 երկրները:


Բացառությամբ հետխորհրդային երկրների մյուս երկրների դեպքում նշված է առավելագույն դրույքաչափը: Օրինակ, Ավստրիայում գործում է յոթաստիճան սանդղակ: Տարեկան 1 միլիոն եվրոյից ավելի եկամուտ ունեցողները վճարում են 55%, իսկ տարեկան 31-60 հազար եվրո ստացող քաղաքացիները՝ 42%: Հետխորհրդային երկրների մեծ մասը կիրառում է համահարթ հարկման համակարգը:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ